Համացանցը քննարկում է Մերի Մակարյանի հարցը
“esyes.am” կայքը պարզել է, որ իր ընթերցողներից ստացած այն տեղեկությունները, թե սերիալային դերասանուհի, Գավառի պետական համալսարանի ուսանողուհի Մերի Մակարյանն արդեն երրորդ տարին չի կարողանում ստանալ ավարտական դիպլոմը, համապատասխանում են իրականությանը: Գավառի պետական համալսարանից հետեւյալն են պատասխանել. “Այո, Մերի Մակարյանը մեր նախկին ուսանողներից է, ով պետական քննությունը չի հանձնել”:
Բուհի Հայոց լեզու եւ գրականություն ֆակուլտետի փոխդեկան Արմինե Համբարձումյանը նույնպես մասամբ հաստատել է լուրի իսկությունը՝ ասելով միայն, որ Մերին իրենց բուհի լավագույն ուսանողներից է եւ, որ ակտիվորեն մասնակցում է համալսարանի կազմակերպած բոլոր միջոցառումներին:
Ինչ վերաբերում է բուն հարցին՝ ինչպես է սովորել Մերին եւ ինչու չի ավարտել բուհը, փոխդեկանն ասել է. “Այո, Մերին մեր ուսանողուհին է, բայց եթե Ձեզ այլ տեղեկություններ են պետք, կխնդրենք պաշտոնական նամակ ուղարկել, մենք Ձեր հարցերին կպատասխանենք:
Բուհի անունից ինֆորմացիա միայն պաշտոնական հարցման դեպքում է տրամադրվում, բայց այն, որ Մերին մեր լավագույն ուսանողուհին է` հաստատ է”,- ասել է Արմինե Համբարձումյանը՝ ավելացնելով,- տարածված լուրերը ուղղակի բամբասանքներ են, որին մենք այս պահին չենք կարող պատասխանել, եթե հնարավոր է առաջադիմության հետ կապված հենց Մերիի հետ խոսեք”:
Լուրը ճշտելու համար “esyes.am”-ը զրուցել է նաեւ Մերիի հետ, սակայն վերջինս հակված չի եղել հարցերին պատասխանելու՝ հայտնելով միայն, որ իր՝ բուհը չավարտելու մասին խոսակցությունները “ճիշտ չեն”:
Ճիշտ չէ ի՞նչը, որ Դուք Գավառի պետհամալսարանի ուսանողո՞ւհի եք, թե՞ ճիշտ չէ այն, որ երեք տարի անընդմեջ չեք հանձնել պետական քննությունները եւ չեք ստացել ավարտական դիպլոմը. այս հարցին էլ ի պատասխան՝ սերիալային դերասանուհին ասել է. “Ես ասում եմ, որ ճիշտ չի: Ես հրաժարվում եմ պատասխանել… Համ չեմ պատասխանում, համ ճիշտ չի այն լուրերը, որ 3 տարի նույն կուրսում եմ մնացել, տենց բան չկա”:
Հաջորդ՝ իսկ դիպլոմ արդեն ստացե՞լ եք, հարցը Մերին կրկին անպատասխան է թողել. “Ես չեմ պատասխանում, կարելի է, չէ՞”: