30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բանկի աշխատակիցը 64 եվրոյի փոխարեն 222 մլն է փոխանցել` քնելու պատճառով

Գերմանիայի դատարանն անօրինական է համարել բանկի աշխատակցուհուն աշխատանքից ազատելը միայն նրա համար, որ նա բաց է թողել իր ենթակայի սխալը, ով քնելով աշխատավայրում` 64 եվրոյի փոխարեն մի հաշվից մյուսը փոխանցել է 222 մլն: 

Աշխատակիցը հոգնած լինելու պատճառով քնել է` մատը դնելով “2” թվի ստեղնի վրա: Արդյունքում նա փոխանցել է 222 222 222,22 եվրո, իսկ նրա ղեկավարը հավանության է արժանացրել այդ գործողությունը: Ավելի ուշ սխալն ուղղել է բանկի աշխատակիցներից մեկը: 

Բանկի ղեկավարությունը սխալը չնկատած աշխատակցուհուն հեռացրել է աշխատանքից, իսկ վերջինս դատարան է դիմել: Այդ օրը նա  ստուգել է  812 փաստաթուղթ, որոնցից յուրաքանչյուրի վրա 1 վայրկյան է ծախսել: Դատարանը որոշել է, որ բանկը կարող էր սահմանափակվել 48-ամյա աշխատակցուհուն նկատողություն անելով միայն, քանի որ վերջինս այնտեղ աշխատում է 1986-ից, բացի այդ` նրա գործողություններում հանցավոր մտադրություններ չեն եղել: Դատարանի որոշմամբ աշախատակցուհին կշարունակի աշխատել բանկում, իսկ քնած աշխատակցի ճակատագիրն անհայտ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ