02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է պատահել դերասան Արմեն Դալլաքյանին /ֆոտո/

Վերջերս համացանցում տարածվել էին լուսանկարներ, որտեղ երիտասարդ դերասան, ռեժիսոր, ՛՛Հարազատ թշնամի՛՛ հեռուստասերիալում Մաքսի կերպարը մարմնավորած Արմեն Դալլաքյանն արյունոտ, պատռված հագուստով է, ձեռքին էլ՝ դանակ: Լուսանկարները տարբեր մեկնաբանությունների տեղիք էին տվել, որոնց առնչությամբ էլ զրուցեցինք երիտասարդ դերասանի հետ:

Տարածված լուրերը, թե իբր դերասանը ծեծի է ենթակվել, չեն համապատասխանում իրականությանը. այդ լուսանկարները նրա հեղինակային` ՛՛Ինչի համար՛՛ ֆիլմից են, որը, ըստ դերասանի, հայկական կինոյի պատմության մեջ առաջին սարսափ ժանրի ֆիլմն է:

՛՛Ֆիլմի պրոդյուսերը, ռեժիսորը, սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը ես եմ,  նկարահանումներն արդեն ավարտել ենք, հիմա մոնտաժային փուլում է: Հստակ չեմ կարող ասել, թե երբ այն կներկայացնենք հանդիաստեսին, բայց հաստատ մեծ էկրաններին կլինի՛՛,- ասաց դերասանը ու հավելեց,- ֆիլմում ընդգրկել ենք երիտասարդ, տաղանդավոր, բայց ոչ պրոֆեսիոնալ դերասանների` նպատակ ունենալով, հանրությանը ցույց տալ, որ կան մարդիկ, ովքեր ի վիճակի չեն բարձրագույն կրթություն ստանալու, բայց բավականին տաղանդավոր են՛՛:

Դերասանն ասաց նաև, որ մեկ այլ ֆիլմի մտահղացում էլ ունի, այս անգամ դրամատիկ ժանրի, որի նկարահանումները, նրա հավաստմամբ, շուտով կսկսեն:

Աղբյուրը՝ ՛՛ԵՍ՛՛ ամսագիր

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ