27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան գրավոր արձագանքել է Հռոմի պապի հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը

Օրերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը   հայ Կաթողիկե եկեղեցու  առաջնորդ Ներսես Բեդրոս XIX պատրիարքի հետ հանդիպման ժամանակ  ասել էր, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել: Թուրքիան արձագանքել է Հռոմի պապի այս հայտրարությանը: Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածվել է գրավոր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է.

“Օսմանյան կայսրության վերջին տարիներն ամբողջ կայսրության համար ողբերագական են եղել և թուրքերը, հայերը և այլ ազգերը շատ դառնություններ են ապրել: Անհրաժեշտ է ընկալել այդ ժամանակաշրջանի բոլոր կողմերը և հարգանք ցուցաբերել մեծ թվով զոհերի հանդեպ:

Այդ պատճառով Թուրքիան առաջարկել է թուրք և հայ պատմաբանների մասնակցությամբ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի և այլ երկրների արխիվներում 1915 թ դեպքերը ուսումնասիրել և ապա  հետազոտության արդյունքները միջազգայիւն հանրությանը ներկայացնել: 

Սակայն հայկական կողմի հայացքը պատմությանը կողմնակալ է և միայն հայերի ողբերգությունն է ներկայացնում: Հայկական կողմը տեղի ունեցածը տարբեր ձևերով չափազանցնում է ` ջանալով ներկայացնել որպես ցեղասպանություն` միջազգային իրավունքում ամրագրված հանցագործություն: 

Պապից ակնկալվում է, որ  իր հոգևոր պաշտոնի պատասխանատվության շրջանակներում, պատմական իրադարձություններից թշնամություն սերմանելու փոխարեն համաշխարհային խաղաղության մեջ ներդրում կունենա»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ