27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է գրել սպանության մասին

Պոլսահայ լրագրող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության մասին գիրք է գրել:

Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թունջելը նշել է, որ «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները» գրքի միջոցով փորձել է լույս սփռել Դինքի սպանության անհայտ կողմերի վրա:

Նա գրքում հերքել է իր մասնակցությունը սպանությանը՝ նշելով. «Մենք իրականում հանցագործ չէինք: Ես առաջին մարդն էի, որ դուրս եկավ Հրանտ Դինքի սպանության դեմ  և առաջին հստակ քայլը արեց: Սակայն ինչ-որ կենտրոնի կողմից ներկայացվեցինք որպես սպանությունն ուղղորդող: Այդ կենտրոնը այժմ FETÖ («Ֆեթուլլահակն ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլում այսպես է կոչվում ամերիկաբնակ հայտնի իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած համայնքը) կոչվող կառույցն է»:

Հիշեցնենք, որ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող  Էրհան Թունջելը 2013 թվականին տված ցուցմունքներով ողջ մեղքը բարդել էր այն ժամանակվա հետախուզության վարչության պետ Ռամազան Աքյուրեքի և վերջինիս հանցավոր խմբի վրա:

Թուրքական  «Հուրրիյեթ» թերթի ներկայացրել էր որոշ հատվածներ Թունջելի ցուցմունից, որտեղ նա նշել էր. «Հրանտ Դինքի սպանության հետ պետությունը կամ Գյուլենի կրոնական համայնքը կապ չունեն։ Սպանությունն իրականացվել է «Էրգենեքոնից» ավելի բարձր կազմակերպության կողմից»։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ