20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Որքան էլ ապաշխարեն, քիչ է լինելու»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հույսեր չի կապում ՀՀԿ-ի հետ: Ավելին, նրա մեջ ՀՀԿ 16-րդ համագումարից հետո էլ հույսեր չեն առաջացել:

«ՀՀԿ-ն բազում համագումարներ է անցկացրել: Բայց արդյունքը տեսանելի չէ: Ավելի շատ բացասականն ենք տեսնում, քան դրականը: Մեր երկրի վիճակը լավ չէ: Ես ինքս էլ ինձ վատ եմ զգում, որ ավելի քան երեսուն տարի քաղաքականությամբ եմ զբաղվում, բայց մեր երկրի վիճակը վատ է, ոչինչ չի փոխվում դեպի դրականը: Իհարկե, ես պատասխանատվություն չեմ կրում ստեղծված իրավիճակի համար, բայց մեկ է, ինձ վատ եմ զգում: Իսկ մեղավորները որքան էլ ապաշխարեն, քիչ է լինելու», – ասաց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ