«Պատգամավորին «նեղում են»»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի համար անհասականալի է, թե ինչու են ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները նախատեսում կրճատել պատգամավորի ելույթները՝ այն 10 րոպեից դարձնելով 5: «Ես չեմ հասկանում ՝ 5 րոպեն ո՞րն է, բա պատգամավորին ընտրել են, մարդ պետք է կարողանա արտահայտվել, առավել ևս, եթե մարդն ընդդիմություն է, բա ինչո՞ւ ես սեղմում, սեղմում եք՝ էներգան ուրիշ տեղ դուրս կգա»,- կատակեց Հ. Բագրատյանը: Պատգամավորն սկզբունքային է համարում նաև այն դրույթը, որ պատգամավորը ներկայացնում է օրենսդրական նախագիծ, իսկ համապատասխան հանձնաժողովր բացասական եզրակացություն է տալիս: Նա նկատեց, որ օրինագծի ներկայացնողները պնդում են, թե բարձրացվում է ընդդիմության դերը, բայց այս ֆոնին դժվար հասկանալի է, թե ինչ կարող է անել պատգամավորն՝ իր օրենսդրական նախագիծն առաջ տանելու համար:
«Ստեղ ի՞նչ նորություն ունես, ես գիտեմ, որ ինչ-որ կարգ է պատրաստում, ոնց է սա աշխատում, ինչ է տալիս: Ես էս հոդված 61 բացարձակ չեմ հասկանում, ինչ է նշանակում որ խմբակցության ղեկավարին լիազորել իմ տեղը քվեարկել: Պատգամավորի տեղն ո՞վ իրավունք ունի քվեարկել, ես տպավորություն ունեմ, որ սա գալիս է, որպեսզի մեծամասնություն իրեն երաշխավորի»,-շարունակեց նա:
Հ. Բագրատյանը նաև սխալ է համարում այն, որ պատգամավորին կարելի է դառնաւոմ հեռացնել խմբակցությունից:
Օրինագծի հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նախ անդրադարձավ պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության հետ կապված հարցին և նշեց, թե դրույթ կա, որի դեպքում հանվում է շրջանառությունից, այն է, եթե չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: «Սակայն այստեղ մի նորարարություն կա, որ 3 րոպե ելույթի հնարավորություն է տալիս նախագծի հեղինակին՝ այս ամբոնից իր դիրքորոշումը ներկայացնելու համար, որից հետո սա առանձին դրվում է քվեարկության:
Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորը կարող է խմբակցության ղեկավարին լիազորել, որ քվերակի, ասեմ, որ սա շատ կարևոր է այն առումով, որ պատգամավորն ունի հստակ պազիցիա, սակայն հարգելի պատճառով է բացակայում՝ գործուղման մեջ է, և լիազորում է խմբակցության ղեկավարին իր փոխարեն քվեարկելու»,- պատասխանեց նա և հավելեց, որ այս իրավունքը սահամանափակված չէ, և կարող են օգտվել նաև ընդդիմադիրները: Սակայն Հրանտ Բագրատյանն արձագանքեց, թե այս կանոնակարգով պատգամավորին «նեղում են»: