28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Համոզված են` պանիրը բանջարեղեն է

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, բրիտանացի երեխաները սննդի մասին շատ քիչ գիտելիքներ ունեն: Վերջերս կատարված հարցման համաձայն` երեք ցածր դասարանցիներից մեկը վստահ է, որ պանիրը բանջարեղեն է, իսկ տասից մեկը կարծում է, որ լոլիկն աճում է հողի տակ: Ավելին, հինգ հարցվածներից մեկը կարծում է, որ ձկնային ձողիկները պատրաստում են հավի մսից:

Հետաքննությունն անցկացրել է սննդի բրիտանական ֆոնդը: Թերթը նշում է, որ ֆոնդի ներկայացուցիչները բավական տխուր եզրահանգումների են եկել. պարզվել է, որ շատ դպրոցականներ չեն նախաճաշում, և շատ քչերն են ձուկ ուտում:

Բացի դա ցածր դասարանցիների երեք չորրորդը և միջին դպրոցի դասարանցիների տասից ինը վստահ են, որ ամեն օր պետք է հինգ չափաբաժին բանջարեղեն ու մրգեր ուտել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ