Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում միտինգներ են. կան հազարավոր տուժածներ /վիդեո/
Թուրքիայում բախումների արդյունքում երեք հազարից ավելի մարդ է տուժել: Ինչպես հայտնում է “CNN”-ը, պարբերաբար տեղեկատվություն է ստացվում, որ Թուրքիայի բոլոր խոշոր քաղաքներում բախումներ են տեղի ունենում: Անկարայում ցուցարարները փորձել են գրավել վարչապետ Էրդողանի գրասենյակը: Ստամբուլի ցուցարարների դեմ ոստիկանները կրկին ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազեր են օգտագործել:
Ամեն օր փողոցներում ցուցարարների թիվն ավելանում է, նրանք փորձում են գրավել կառավարական շենքերը: Բնակչությանը փորձել է հանդարտության կոչեր անել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա հայտարարել է, որ ցուցարարների տեսակետը իշխանությունները լսել են ի գիտություն ընդունել: “Այն, ինչ հիմա մենք կարող ենք անել, հանգստանալն է և կաննոներին հետևելը: Ոչ մի կերպ չի կարելի այնպիսի անընդունելի պահվածք թույլ տալ, ոը կվնասի մեր երիկրի իմիջին”,- հայտարարել է Գյուլը:
Ընդդիմությանը, սակայն, նախագահի այս խոսքերը չեն հանգստացրել: Այսօր ցուցարարներին են միացել պետական ծառայողները, որոնք իրենց երկշաբաթյա գործադուլն անվանել են “նախազգուշացնող”, իսկ իշխանությունների գործողությունները ցուցարարների նկատմամբ անվանում են պետական ահաբեկչություն: Իբրև ապացույց բերվում է վերջին երկու օրերի ընթացքում տուժածների թիվը` նրանք երեք հազարից ավելի են: Արդեն նախնական տեղեկություններ կան նաև մահացածների մասին` երկու հոգի:
Չնայած երկրում տիրող իրավիճակին` վարչապետ Էրդողանը հանգստություն է պահպանում: Նախօրեին նա այցով մեկնել է Մարրոկո, որտեղ մնալու է մինչև հունիսի 6-ը:
Ցուցարարներին աջակցում են նաև այլ երկրներում: ԱՄՆ-ում և Եվրոպայում փողոց են դուրս գալիս ոչ միայն թուրքերը, այլև տեղացիները: Մեծ ակցիա է տեղի ունեցել նախօրեին` Աթենքում:
Թուրքիայում տիրող իրավիճակը լայն արձագանք է գտել արտասահմանյան մամուլում: Մասնավորապես բրիտանական The Independent պարբերականը նշում է, որ այգու հետ կապված ակցիան այժմ ոչ մի ընդհանրություն չունի ներկայիս ցույցերի հետ: Այժմ առաջին պլան են դուրս եկել քաղաքական պահանջները: Վերլուծաբանները եզրակացնում են, որ եթե Թուրքիայի իշխանությունները ժողովրդին ընդառաջ չգնան, իրավիճակը շատ շուտով կարող է դուրս գալ վերահսկողությունից: