20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մոսկվայում հայ գործարարին մեղադրում են ահաբեկչության մեջ /ֆոտո/

Հայազգի գործարար Արամ Պետրոսյանը Մոսկվայում մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մոսկվայում Արամ Պետրոսյանը ներխուժել էր «Սիթիբանկի» մասնաճյուղերից մեկն ու ներկաներին պատանդ վերցրել։ Քիչ ավելի ուշ պարզվել էր, որ նրա զենքն իսկական չէ, իսկ գործարարը շատ արագ բաց էր թողել պատանդներին։ Իր արարքը նա բացատրել էր նրանով, որ ցանկանում էր ուշադրություն գրավել այն խնդրին, որ բանկերը վարկով գումարներ են տալիս այնպիսի պայմաններով, որ մարդիկ արդյունքում սնանկանում են, ինչպես ինքը։

Այժմ դատարանում մեղադրող կողմը գործ է հարուցել ահաբեկչության մեղադրանքով։ Պատասխանող կողմը, սակայն, համաձայն չէ մեղադրանքի հետ։ Պետրոսյանի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը նշել է, որ նա ամենեւին էլ ահաբեկչություն իրականացնելու մտադրությամբ չի ներխուժել բանկ։

Նշենք նաեւ, որ ավելի վաղ Արամ Պետրոսյանը, ով գտնվում է կալանքի տակ, հացադուլ էր հայտարարել։

 

 

xw_1297196 xw_1297213

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ