24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Իրինա Շեյքը կնկարահանվի մարտաֆիլմում

Իզուր չէր մոդել Իրինա Շեյքը Կաննում փայլում իր բաց հագուստով` շուտով նա կինոփառատոններին կներկայանա ոչ թե որպես մոդել, այլև իբրև դերասանուհի: Շեյքին առաջարկել են “Հերկուլես. Թրակիան պատերազմներ” ֆիլմում գլխավոր դերերից մեկը: Ֆիլմի ռեժիսորը Բրեդ Ռետներն է, ով նաև նկարահանել է “Իքս մարդիկ” ֆիլմերից մեկը:

Մոդելը չի թաքցնում իր ուրախությունը. “Ես առաջին անգամ եմ մեծ էկրաններին հայտնվելու: Ես շատ հուզված ու հպարտ եմ, որ աշխատելու եմ Բրեդ Ռետների հետ նրա նոր ֆիլմում”: Իրինային բաժին է հասել գլխավոր հերոսի կնոջ դերը, բնականաբար, նա մարմնավորելու է աննման գեղեցկուհու: Նրա հերուսուհուն կանվանեն Մեգարա:

Ռուսաստանցի մոդելի համար նման ֆիլմում նկարահանվելը նոր հորիզոններ է բացում: Շեյքը, որ վերջերս լողազգեստներ էր գովազդում, այժմ գրավում է Հոլիվուդը: Իրինայի մասնակցությամբ ֆիլմը կինոթատրոններում կլինի 2014-ի կեսերին: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ