20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արցախի բնակչության անվտանգությունը ամեն ինչից վեր է

ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար  Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր տեսակետն Ադրբեջանի դատապարտելի քաղաքականության վերաբերյալ:

Է. Շարմազանովը մասնավորապես նշել է.

‹‹Հարգելի գործընկերներ

Հավաքական անվտանգության խնդիրները, ինչպես նաև այլատացության և ահաբեկչության դեմ պայքարը մեր քաղաքական օրակարգի բացառիկ հարցերից են: Հարկ եմ համարում նշել, որ ՀԱՊԿ ԽՎ գարնանային և աշնանային նիստերի միջև ընկած ժամանակահատվածում  Ադրբեջանը կոպտորեն խախտելով 1994 թվականի զինադադարը, արհամարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլին ահաբեկչական գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ՝  փորձելով ռազմական ճանապարհով հասնելու հաջողության: Նրանց զինուժի գործողություններն ուղեկցվում էին առանձնակի դաժանությամբ խաղաղ բնակչության նկատմամբ: Ադրբեջանական զինուժի հանցագործ  գործողություններն ուղղակիորեն  հիշեցնում էին  Իսլամական պետության ահաբեկչական ձեռագիրը:  Դժբախտաբար  այս վեհաժողովի որևէ ներկայացուցիչ չդատապարտեց Ադրբեջանի այդ հանցագործ գործունեությունը:

Հարգելի գործընկերներ

Ժամանակն է դասեր քաղել պատմությունից: Նման ահաբեկչական և հակամարդկային գործողությունների չդատապարտումը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է : Բոլոր փորձերը լուծելու խնդիրը ռազմական ճանապարհով դատապարտված են ձախողման›› :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ