29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ջանքերով Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը հանվել է օրակարգից

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ջանքերով Պակիստանին այդ կառույցում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը հանվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի՝ նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստի օրակարգից:

Henaran.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սրա հետ կապված նամակով դիմել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ պարզաբանելով հայկական պատվիրակության դիրքորոշումը:

«Նամակում, մասնավորապես, ընդգծել եմ, որ հայկական պատվիրակությունը հանդես է գալիս ՀԱՊԿ ԽՎ-ում Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու դեմ: Որպես մեր դիրքորոշման հիմնավորում՝ նշել եմ այն փաստը, որ Պակիստանը մինչ այժմ չի ճանաչել Հայաստանի անկախությունը:

Բացի այդ, Պակիստանը միակողմանի կարգով աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, ինչը հակասում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ՀԱՊԿ դիրքորոշմանը:

Այդ քաղաքականության դրսևորում էր ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմի օրերին Իսլամաբադի կողմից Բաքվի ռազմատենչ գործողություններին աջակցությունը»,- ասաց Է. Շարմազանովը՝ ավելացնելով, որ այսօր ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական կոմիտեի նիստում այդ նամակը քննարկվել է, և որոշում է կայացվել հարցը չընդգրկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ