27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԽ-ի քվեարկությունը մեզ համար ոչ մի արժեք չունի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) կայանալիք քվեարկությանը, որը վերաբերում է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները կասեցնելուն:

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալիս՝ Էրդողանն ընդգծել է, որ նոյեմբերի 23-ին ԵԽ-ում կայանալիք քվեարկությունն Թուրքիայի համար որևէ արժեք չունի՝ անկախ արդյունքներից:

Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ Էրդողանը նշել է, որ ԵԽ-ն նման քվեարկությամբ ի ցույց է դնում իր սատարումը ահաբեկչական կազմակերպություններին և նրանց հետ նույն շարքին է դասվում:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Եվրոպայում իր հասցեին հնչող քննադատություններին ու հատկապես «բռնապետ» բնորոշմանը:

«Եթե Արևմուտքը մեկին բռնապետ է անվանում, ըստ իս ուրեմն լավ բանի հետ գործ ունենք»:

Նշենք, որ Եվրախորհրդարանում Թուրքիայի գործով զեկուցող Քեթի Փիրին առաջարկել էր Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները ժամանակավորապես առկախել: Նրա առաջարկն հավանություն է արժանացել մի շարք կուսակցությունների կողմից: Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու առաջարկը ԵԽ-ում քվեարկության է դրվելու նոյեմբերի 23-ին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ