Վուդրո Վիլսոնի արձանը Երևանում. խնդրանք նախագահին
Հարգարժան ՀՀ նախագահ՝
Ս.Սարգսյան
Այսօր Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 96 տարեդարձին ուղղում եմ Ձեզ խնդրագիր ։
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղադրել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանը, որպես երախտագիտության և արդարության խորհրդանիշ ։
Վիլսոնի իրավարար վճիռ, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը 1920 թվականի ապրիլի 26-ի Սան-Ռեմոյի կոնֆերանսի հայցադիմումի և 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի 89-90 հոդվածների տեսքով ներկայացված հայցադիմումի համաձայն, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբերյալ
Սույն վճռի պաշտոնական եւ ամբողջական անվանումն է,
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:
22 նոյեմբերի, 1920 թ.
ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի “Արարատ” ազգամշակույթային ինքնավար միության նախագահ Հրաչյա Ներսիսյան