Պետք է հաճախ վարունգ ուտել
Վարունգը աշխարհում ամենաշատ աճեցվող թվով չորրորդ բանջարեղենն է, որը մի շարք առողջարար հատկություններով է օժտված:
Ներկայացնում ենք վարունգի օգտակար հատկությունները.
-օրգանիզմին անհրաժեշտ ջրի պաշար է մատակարարում,
-կարգավորում է օրգանիզմի ջերմաստիճանը՝ լավագույնս պայքարելով շոգի դեմ,
-օրգանիզմն ազատում է տոքսիններից,
-ապահովում է օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով,
-մաշկի առողջության համար կարևոր հանքանյութեր է պարունակում,
-նպաստում է մարսողության լավացմանը և քաշի նվազմանը,
-թարմություն է հաղորդում մարդու շնչառությանը,
-նվազեցնում է խոլեստերինը, կարգավորում արյան ճնշումը, պայքարում շաքարային դիաբետի դեմ,
-սիլիկա հանքանյութի շնորհիվ ամրացնում և փայլ է հաղորդում մազերին և եղունգներին,
-օգտակար է խումհարի (похмелье) ժամանակ: