02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեռական դաստիարակություն` Ժիրինովսկու կողմից /վիդեո/

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն աշակերտներին պատմել է սիրո տարօրինակությունների եւ սեռերի ձգողականության մասին: Սեռական դաստիարակության դասընթացը Վլադիմիր Ժիրինովսկին վարել է Մոսկվայի 914 դպրոցում:

67-ամյա քաղաքական գործիչը խոստովանել է, որ իրեն դուր էին գալիս դասարանից 2 աղջիկ, սակայն ինքն այնքան էլ “ակտիվ” չի եղել այդ հարցում: “Ինձ դեռ այն ժամանակ էլ ավելի շատ հետաքրքրում էին սոցիալական խնդիրները”,-հայտնել է Ժիրինովսկին:

Մանկության հուշերով կիսվելուց հետո նա չի մոռացել դասի թեման եւ շարունակել է. “Տղամարդու օրգանիզմից սերմեր են դուրս գալիս: Դա նման է բարդու  փաթիլներին…”:

Զանգից առաջ Վլադիմիր Վոլֆովիչը երեխաներին խորհուրդ է տվել. “Տղամարդու եւ կնոջ միջեւ սեռական հարաբերությունները պետք է տեղի ունենան ոչ ավել, քան շաբաթական մեկ անգամ”: Այն հարցին, թե ինչու է այդպես, նա պատասխանել է, որ եթե մարդկանց մոտ ամեն ինչ լավ լինի, նրանք կսկեն ձանձրանալ` չեն լինի ոչ բանաստեղծներ, ոչ երաժիշտներ, ոչ էլ նկարիչներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ