Դիահերձարանի աշխատակիցն սպանել եւ կերել է իր զոհին
Յամալ թերակղզու Ակսարկա քաղաքի դիահերձարանի աշխատակցին մեղդարում են սպանության եւ մարդակերության մեջ: Հանցագործն ինքն է խոստովանել, որ մասամբ կերել է իր զոհին:
Նա պատմել է, որ 2011-ին անտառում մի կնոջ է հանդիպել, ում 2 անգամ դանակահարել է, ինչի արդյունքում էլ կինը մահացել է: Նա թաքցրել է դին, իսկ մարմնի որոշ մասեր օգտագործել է սննդի մեջ: Հանցագործությունը հնարավոր է եղել բացահայտել միայն շնորհիվ այն փաստի, որ հանցագործը ներկայացել է մեղայականով:
Ներկայումս դիահերձարանի աշխատողի հոգեկան առղոջությունն է զննվում: Հնարավոր է, որ նա հոգեկան խնդիրներ ունի եւ իրականում չի էլ կերել իր զոհին: