02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր շիկահերների միջազգային օրն է

Մայիսի 31-ին նշվում է շիկահերների օրը: Բազմաթիվ անեկդոտների հերոսուհիները, ջրածնի պերօքսիդի եւ վարսավիրական արվեստի գերիները, “գլամուրի” անմեղ զոհերը, սոլյարիների եւ սիլիկոնների տիրուհիները, իսկական ջենթլմենների սիրահարները, հիպերկանացի տրամաբանության կրողները, արժանապատվորեն առաջին անգամ նշեցին այս տոնը 2006-ին: 

Շիկահերների միջազգային տոնն առաջին անգամ բավական շքեղ է նշվել: Այդ ժամանակ կայացավ “Ադամանդե կրունկ” մրցանակաբաշխությունը` հատուկ շիկահերների համար առաջին մրցանակաբաշխությունը:

Գիտնականները պնդում են, որ իսկական շիկահերները հազվադեպ երեւույթ են: Նրանց հաշվարկներով` 2202-ին նրանք արդեն կվերանան երկրի երեսից: Միայն վերջին 50 տարվա ընթացքում նրանց թիվը ողջ երկրագնդի բնակչության 49 տոկոսից 14 տոկոսի է հասել: Դրա պատճառները մի քանիսն են. առաջին հերթին երեխայի 2 ծնողներն էլ պետք է շիկահեր լինեն: Երկրորդ հերթին այն եվրոպացիները, որոնք մասամբ շիկահեր են լինում` սկանդինավցիները, գերմանացիները, ռուսները, արդեն սահմանափակվում են մեկ երեխայով: Բաց գույնի մազերով վերջին մարդը ծնվել է Ֆինլանդիայում, որտեղ բնակվում են ամենամեծ թվով շիկահերները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ