15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Բրա՛վո»

ԱԺ-ում 2017թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում  արտահերթ ելույթով հանդես եկավ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Վերջինս իր խոսքում նշեց՝  այսօր սուբսիդավորումը պետք է դարձնել թիրախային, իսկ տենդերները՝ թափանցիկ:

Նա մի քանի ուղենշային կետեր նշեց, որոնց ուղղությամբ հստակ աշխատանքներ պետք է իրականացնել. «Պետք է ունենանք հաստիքով հաստատված անասնաբույժներ, որոնց պետք է շահագրգռվածություն անել, որ վերադառնան իրենց համայնք ու այնտեղ աշխատեն»:

Ըստ նրա՝ այսօր արդեն պետք է մտածել, թե հաջորդ տարվա մթերումն ինչպես պետք է անել. «Հանդիպելով ֆերմերների ու վերամշակողների հետ՝ հասկացել եմ, որ պետական խորհուրդներ է պետք ստեղծել, հակառակ դեպքում դաշտն անկառավարելի կլինի ու կգնանք կոլապսի: Հիմա փորձում եմ այդ շղթան ստեղծել՝ պետություն-գյուղացի-վերամշակող, ստեղծենք դասակարգել նորմալ գին: Երեւի դա պետք է կարգավորենք օրենքով: Որտեղ կպնում ենք, ամբողջովին խնդիր է»:

Նախարարը նշեց կոնկրետ ոլորտներ, որտեղ ակնհայտ են հակասությունները. «Եթե այսօր ֆերմերները, օրինակ՝ կաթ արտադրողները իրար համարում են մրցակից ու պատրաստ չեն համագործակցել ու մինիմալ գնի շուրջ պայմանավորվել, դա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու: Պետությունը, իհարկե, կարող է պարտադրել որոշակի մեխանիզմներ, սակայն այդ դեպքում կաթ վերամշակողն ասում է՝ գործարանս կփակեմ, կգնամ, դա մի տեսակ շանտաժային խոսակցություն է դառնում: Պետք է հասկանանք՝ եթե չմիավորվենք, գյուղատնտեսությունը չենք փրկի: Պետք է գտնել ընդհանուր հայտարար»:

Այնուհետեւ ելույթ ունեցով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա շեշտեց՝  մենք նման ենք մի պետության, որ հասել է կայարան, սակայն նրան չեն թողնում, իջնել:

«Բրա՛վո»,-  անմիջապես Մելքումյանի ելույթին արձագանքեց  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Ռեալ Մադրիդի երկրպագուները թող ծափահարեն, իսկ հիմա Բարսելոնա»՝ ամբիոնի մոտ ելույթի համար հրավիրելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ