21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երբ կպատժվեն

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց տեսչական ստուգումներ իրականացնող նախարարություններին և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին:

Վարչապետը ընդգծեց, որ տեսուչը չպետք է ընկալվի որպես ստուգող և պատժող:

«Տեսչական ստուգումներն իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող-սուբյեկտ համագործակցության սկզբունքով: Տնտեսավարողները տեսուչին պետք է դիտարկեն ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող: Պետք չի ընդունվի պատժող, տույժ ու տուգանք դնող»,- նկատեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ  տեսուչները պետք է վարեն խրախուսական քաղաքականություն:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ եթե լինեն այնպիսի ընկերություններ, որոնք զգուշացումներից և աջակցությունից հետո էլ կշարունակեն սխալ գործելաոճ, ապա կկիրառվի պատժամիջոց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ