10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զոհրաբյանին զարմացնում է նախարարի ոգեշնչումը

«Պարո՛ն նախարար, չեմ հասկանում ձեր ոգեշնչման պատճառը: Չի կարելի ոգևորվել այն հանգամանքով, որ աղքատության մակարդակը 30 տոկոսի շեմին է հասնում»,-այսօր 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ի տարբերություն Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ պատգամավորը աղքատության նվազման միտում չի տեսնում:

«Վիզուալ, երբ մենք տեսնում ենք մուրացկաննների թիվը փողոցում, ապա չի բերում վստահություն, որ աղքատությունը նվազել է: Գործազրկության թիվն այս պահին որքա՞ն է»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը: Սակայն պատգամավոր բարձրացրեց նաև դեռևս խորհրդային տարիներին կուտակված , բայց չվերադարձված ավանդների հարցը: Զոհրաբյան այս խնդին էպոպեա համարեց: «Ինչպես նաև ստվերը քանի՞ տոկոս է և ի՞նչ քայլ է արվել ստվերը բացահայտելու համար: Ես հասկանում եմ՝ կախարդական փայտիկ չունեք, կախարդական փայտիկ չունեին մյուս Կառավարությունները ևս, բայց, կարծում եմ, մենաշնորհների համար ոչ կախարդական փայտիկ է պետք, ոչ էլ հեծանիվ հորինել, պետք է բոլորին բերել հարկային դաշտ և մենաշնորհատերերի մենաշանորհները ձեռքի մեկ հարվածով փակել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Նախարար Արամյանն արձանագրեց, որ ինքն ամենևին ոգևորված չէ, ավելին՝ նա մտահոգված է, թե նվազման միտումն ակնհայտ է: Նա շեշտեց՝ աղքատության հարցի լուծման բանալին տնտեսական աճն է: «Գործազրկության մասով ասեմ, որ այսօր 18 տոկոսի շրջանակում է, սա էլ դեպի նվազման տենդենց ունի: Գործազրկության մասին խոսելիս զուգահեռ պետք է խոսենք տնտեսական քաղաքականության մասին, քանի որ գործազրկությունը կարելի է իջեցնել՝ առանց արհեստական աշխատատեղեր ստեղծելու, աշխատատեղը պետք է լինի պահանջված, և ՀՆԱ-ին ավելացում պետք է բերի»,- ընդգծց նախարարը: Արամյանը, խոսելով ստվերի մասին նկատեց, որ պաշտոնական թվեր չկան, քանի որ եթե թվեր լինեն, ապա սա արդեն ստվեր չի համարվի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ