18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընդդիմության չափանիշը

«Շատ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ Կառավարության ծրագրերին, օրենքի նախագծերի կամ պաշտոնների նշանակման ժամանակ կողմ են քվեարկել, իսկ իշխանության շատ ներկայացուցիչներ էլ դեմ են քվեարկել իրենց իսկ Կառավարության տարբեր նախագծերին: Դրանով չի որոշվում ընդդիմադիր լինել-չլինելը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կողմ է քվեարկելու ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված զինվորների կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար գանձվող 1000-ական դրամների նախագծին: Նկատենք, որ Վանաձորի ընտրությունների քարոզարշավի ժամանակ հաճախ էր կասկածի տակ դրվում Մարուքյանի՝ ընդդիմադիր լինելը, քանի որ նա կողմ էր քվեարկել օրինակ՝ Կառավարության ծրագրին:

Պատգամավորը հիշեցրեց՝ այդ հարցին բազմիցս է անդրադարձել, իսկ պատգամավոր ընտրվելիս էլ որպես ընդդիմադիր չի ընտրվել, նման քարոզարշավ էլ չի տարել:

« «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ստեղծումից հետո չի եղել Կառավարության որևէ ծրագիր, որին ես կողմ եմ քվեարկել: Մինչ այդ ես եղել եմ անկախ պատգամավոր, ես չեմ եղել ընդդիմադիր պատգամավոր, ես չեմ ընտրվել որպես ընդդիմադիր և քվեարկել եմ այնպես, ինչպես եղել է իմ մոտեցումն ու իմ ընտրատարածքի շահը:

Գոյություն ունի քաղաքական գիծ, և այդ քաղաքական գիծը պահելու հարց կա: Ես, ինչ այս շենքի դռներից ներս եմ մտել, իմ գիծը պահել եմ»,-շեշտեց անկախ պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ