30-ից հետո կնոջ համար սթրեսի գլխավոր աղբյուրները
Յուրաքանչյուր կին անցնում է 30 տարեկանի ճգնաժամը: Կարեւորը` այն անցնել բարձր պահած գլխով ու առանց կնճիռների: Ահա թե ինչերը կարող են դառնալ սթրեսի աղբյուր 30 տարեկանից բարձր կնոջ համար:
Տարիք
30 տարեկանում կանանց գլխավոր մտահոգությունը դառնում է նրանց տարիքը` երիտասարդությունն այլեւս անցյալում է, կյանքն ավարտված է թվում: Իզուր, հավատացեք, ամեն ինչ առջեւում է:
Անձնական կյանքից դժգոհություն
Այս տարիքում բոլորը դժգոհ են` երիտասարդ մայրիկները դժգոհ են, որ երեխաների վրա են ծախսում ողջ ժամանակը, չամուսնացածները դժգոհ են, որ դեռ երեխաներ չունեն: Մի պահ մտածեք ու գոհ եղեք նրանից, ինչ ունեք:
Ինքնահաստատման խնդիրներ
7 տարեկանում երազում էինք պարուհի դառնալ, 17-ում հայտնի դերասանուհի, իսկ ահա 30-ում առավոտից երեկո նստած եք գրասենյակում, անում եք մի աշխատանք, որից արդեն հոգնել եք կամ երբեք չեք սիրել: Սա սթրեսի հսկայական աղբյուր է, որից կարելի է ազատվել
որեւէ սիրելի հոբբի ձեռք բերելով: