15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Այս գաղափարը խորն է. պետք չէ այն փչացնել»

«Այս գաղափարը իր  մեջ շատ լավ հատկանիշներ ունի: Սա  աղմկահարույց թեմա դարձավ. չէի ուզենա,  որ այսպես լիներ: Այս քննարկումները՝ տվյալ նախագծի վերաբերյալ   պիտի ավելի վաղ  սկսվեին, բայց հիմա էլ ուշ չէ: Հայ ազգը միշտ էլ իր զինվորի կողքին է եղել: Մենք դա ապացուցել ենք մեր կամավորական շարժումներով», – Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց   ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ անդրադառնալով Կառավարության  վերջին նիստին հավանության արժանացած   «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծին, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին  (նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն):

«Հայն իր բանակին նվիրված է: Դա երևաց նաև քառօրյա պատերազմի ժամանակ: Այդ գաղափարն իսկապես լավն է, միայն թե,  լավ կլիներ, որ այն լիներ կամավորության սկզբունքով, ոչ թե պարտադիր:  Այս գաղափարը խորն է. պետք  չէ այն փչացնել:Ստոպողաբար արվող բանը լավ բանի չի հանգեցնում», – ասաց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ