15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կստիպեն. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանի տված տասնօրյա ժամկետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ ավարտվեց: Հիշեցնենք նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել հնարավո՞ր է, որ արագաչափ սարքերից եւ կարմիր գծերից գանձվող գումարները կառավարեն պետական եւ համայնքային կառույցները: ՀՀ ոստիկանության տարածած տեղեկության համաձայն` մասնավոր ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են:

Մինչդեռ «Սեքյուրիթի Դրիմի» եւ «Փարքինգ սիթի Սերվիսի» ղեկավարները օրաթերթին վստահեցրին, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ոչինչ որոշված չէ, ոչինչ ավարտված չէ: Ստացվում է, որ էլի գործ ունենք կամավոր-պարտադիր սկզբունքի հետ. արագաչափերի եւ կարմիր գծերի «տերերին» կստիպեն հանձնել իրենց բիզնեսը պետությանը եւ հեռանալ: Բա ասում էին` բիզնես չի խլվելու: Չէ՞ որ այս ընկերությունները օրենքով նախատեսված ձեւով մրցույթի են մասնակցել, հաղթել ու աշխատում էին պետության սահմանած խաղի կանոններով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ