15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵՄ արտգործնախարարների հավաքին որոշվել է Թուրքիայի հետ շարունակել բանակցությունները

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների` Թուրքիայի թեմայով կազմակերպված ոչ պաշտոնական հավաքին որոշում է կայացվել Թուրքիայի հետ շարունակել ԵՄ անդամության բանակցությունները:

Հավաքի ժամանակ քննարկվել են նաև Սիրիայի, Իրաքի, Յեմենի ու Լիբիայի հետ կապված հարցեր:

Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` հավաքից հետո հայտարարությամբ հանդես եկած ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ իրենք կարողացել են ընդհանուր համաձայնության գալ Թուրքիայի մասով:

Համաձայն աղբյուրի` Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելուն դեմ է արտահայտվել միայն Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրզը:

Բելգիան և Լյուքսեմբուրգը խիստ քննադատություններ են հնչեցրել Թուրքիայի հասցեին, սակայն զերծ են մնացել բանակցությունների ընդհատմանը սատարող տեսակետ արտահայտելուց: Բանակցությունների շարունակման օգտին են արտահայտվել ԵՄ երկու առաջատար երկրները` Ֆրանսիան ու Գերմանիան:

Գերմանիան, կողմ արտահայտվելով Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելուն, հայտարարել է, որ բանակցությունները նույն տեմպով շարունակելը Թուրքիայի վրա ազդելու միակ ճանապարհն է:

Վերջում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում միակ կարմիր գիծը պետք է լինի այդ երկրում մահապատժի վերականգնումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ