Երեխաներ, ամուսնալուծություններ, ավելորդ կգ-ներ․ ինչպիսին են հայտնի «Ընկերները» 22 տարի անց
Ռեյչելը, Մոնիկան, Ֆիբին, Ջոն, Չենդլերը եւ Ռոսը․․․ այս հերոսներին ճանաչում են գրեթե բոլորը։ «Ընկերները» սերիալը ամբողջ աշխարհում դիտում են մինչ օրս։ Սակայն ժամանակն իր հետքը թողել է սիրելի սերիալի դերասանների վրա։
23 տարի առաջ մեկնարկած «Ընկերները» սերիալի դերասաններն այսօր շատ են փոխվել։
Էնիսթոնը շարունակում է նկարահանվել, բավական հաջողակ կարիերա է ստեղծել եւ երջանիկ է իր ընտրյալի՝ Ջասթին Տերուի կողքին։
Կորտնի Կոքս
Մոնիկայի դերից հետո Կոքսն ավելի շատ պրոդյուսերությամբ է զբաղվել։ Կոսն ամուսնացած է, ունի 13-ամյա դուստր։
Լիզա Կուդրոու
Դերասանուհին արդեն 20 տարի է՝ ամուսնացած է, նա որդի ունի՝ Ջուլիանը։ Ի դեպ, դերասանուհին սերիալում իսկապես հղի էր եւ դերի մեջ էլ «հղիացավ»։
Մեթ ԼեԲլան
Դերասանը այժմ նաեւ հաղորդավար է, սակայն անձնական կյանքում այնքան էլ հաջողակ չէ։ Նա արդեն 10 տարի է՝ բաժանվել է կնոջից ու միայնակ է։
Մեթյու Պերրի
Դերասանը վերջին շրջանում խիստ գիրացել է, ավելի շատ ալկոհոլիկի է նմանվել։ Նախկինում նա իրոք նման խնդիրներ ունեցել է եւ անգամ սերիալի ընթացքում է խմել։ «Ընկերները» սերիալից հետո նա ոչ մի լուրջ դերում չի երեւացել։
Դեւիդ Շվիմմեր
Դերասանը արդեն 5 տարի է՝ ամուսնացած է, ունի դուստր եւ շատ երջանիկ է։