23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

83-ամյա բոդիբիլդերը հանդես է եկել առաջնությունում /ֆոտո/

Նրա անունը Ռեյ Մուն է: Նա 83 տարեկան է: Նա հաղթահարել է քաղցկեղը, սրտային հիվանդությունները եւ “համարձակվել” է նույնիսկ պայքարել չեմպիոնի կոչման համար վերջերս Մելբուրնում կայացած բոդիբիլդինգի առաջնությունում: 

Ցավոք սրտի, մոլորակի բոդիբիլդինգով զբաղվող ամենատարեց մարզիկը չկարողացավ հաղթել առաջնությունը, սակայն նա ցույց տվեց իր մրցակիցներին, որ դեռեւս երիտասարդ է հոգով, իսկ իր` արհեստական արեւայրուքով պատված մարմինը դեռեւս լի է ուժով: 

Ամեն դեպքում, Մունին մրցանակ է տրվել` վկայական առ այն, որ նա մոլորակի բոդիբիլդինգով զբաղվող ամենատարեց մարզիկն է եւ որ հաջողությամբ հանդես է եկել առաջնությունում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ