21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար»

«Բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար: Ես մեծ ոգևորություն ապրեցի Վիգեն Սարգսյանի այդ առաջարկից, քանի որ բարեգործություն անելը, անկախ նյութական վիճակից, մարդուն բարձրացնում է, վեհացնում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:

«Այն, որ մենք բանակին պետք է ինչ-որ բանով օգտակար լինենք, առաջացավ ապրիլյան պատերազմից հետո: Եվ, գիտե՞ք, շատերը չէին գնում  ճակատ ոչ թե վախենալով թշնամուց, այլ որ իրենց մի բան պատահելուց հետո ընտանիքը կմնար սոված», -շեշտեց բանախոսը:

Դևրիկյանը կարծում է, որ ճիշտ կլինի նաեւ Սփյուռքից գումար հավաքել բանակի համար. «Լավ կլինի, որ Հրանուշ Հակոբյանը Սփյուռքին դիմի, որպեսզի սփյուռքահայությունը երկու ամիսը մեկ հինգ դոլար փոխանցի այդ ֆոնդին, հատկապես երկքաղաքացիություն ունեցողներին: Հայկական անձնագիրը չպետք է պարզապես աքսեսուար լինի»,-նշեց  Դևրիկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ