01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետն ազատել է Արթուր Հարությունյանին ԼՂՀ ԿԱ ԱԻՊԾ տնօրենի պաշտոնից

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Արթուր Յուրիկի Հարությունյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:
Որոշման ամբողջական տեքստը՝ ստորև.
«Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասինե ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով`
Արթուր Յուրիկի Հարությունյանին ազատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայության անցնելու կապակցությամբ»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ