Արդյոք ովքեր են, ինչ մարզպետացուներ են. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ” –ի տեղեկություններով իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը: Ըստ Հանրապետական կուսակցության թերթի աղբյուրների, այդ հարցը կլուծվի մինչեւ հունիսի վերջ:Ավելին, իշխանական կուլիսներում արդեն նրանց փոխարինողների անուններ են նշվում: Դեռ նախագահական ընտրություններից հետո նույն շրջանակներում խոսվում էր, որ առնվազն չորս մարզպետներ պաշտոնանկ են արվելու: Խոսքը հատկապես այն մարզերի մասին է, որոնց մարզկենտրոններում փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանն անգամ պաշտոնական թվերով պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ընտրություններից անմիջապես հետո Շիրակի այլեւս նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը` չսպասելով հետագա խոսակցություններին ու “ոազբորկաներին”, ինքը ազատման դիմում գրեց:
Դրանից հետո խոսվում էր, որ միանշանակ պաշտոնանկ է արվելու Տավուշի մարզպետը, սեւ ցուցակում նշվում էին նաեւ Արմավիրի, Արարատի եւ անգամ Վայոց Ձորի մարզպետների անունները: Այս պահին կայացված ոչ պաշտոնական որոշման համաձայն, հարվածի տակ են միայն երեք մարզպետներ: Խոսքը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մասին է:
Տավուշի մարզպետի թեկնածու շրջանառվում է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի անունը, Սյունիքի մարզպետի համար` Խաչիկ Ասրյանի անունը, իսկ Կոտայքի մարզի դեպքում դեռ անորոշ է:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: