02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի նստավայրում` ուրվականնե՞ր

Ճապոնական իշխանությունները հերքել են այն լուրերը, ըստ որոնց երկրի վարչապետի նստավայրում ուրվականներ կան: 

Այս թեման քննարկվել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի նիստին: Դեմոկրատական կուսակցության անդամներից մեկը պարզաբանում է պահանջել “ուրվականներով տան” վերաբերյալ:

Տան լեգենդը, որտեղ ավանդաբար բնակվում է վարչապետը, պատմում է, որ այդ տանը շրջում է զինվորի ուրվականը, որն սպանվել է 1936-ի ապստամբության ժամանակ: Ուրվականների տան մասին լեգենդը բազմիցս կատակերի թեմա է դարձել հենց պետության առաջին անձանց համար:

Շենքը, որտեղ գտնվում է ճապոնական վարչապետերի պաշտոնական նստավայրը, կառուցվել է  1929-ին: Նշենք, որ Ճապոնիայի գործող վարչապետ Սինձո Աբեն պետք է Տոկիոյում գտնվող պաշտոնական նստավայր տեղափոխվի առաջիկայում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ