Սոբչակը հարբած անկեղծացել է սոցցանցում /ֆոտո/
Սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը “Twitter”-ում “հոգեւոր ստրիպտիզի” սեանս է կազմակերպել: Բարում մի լավ հարբելուց հետո Քսյուշան որոշել է բոլորին պատմել, թե որքան ինքն ուներ սիրո կարիք, թե ինչ լավ ամուսին ունի, ինչպես նաեւ ջարդված հեռախոսի մասին:
“Ես հարբած եմ, բայց երջանիկ…”:
“Հեռախոսիս կոտրեցի, իսկ Մոսկվա ուշ եմ գնալու: Ողջ էկրանին ճաքեր են”:
“Ես այնպիսի անհավանական ամուսին ունեմ: Ինքս ինձ եմ նախանձում”:
“Քունս չի տանում, խոսեք ինձ հետ: Ես միշտ այնպես եմ ցանկացել, որ ինձ պարզապես սիրեն: Ինձ միշտ սերն է պակասել…ողջ կյանքում”:
“Թվում էր, թե ես հակառակ զգացմունքներն եմ փորձում առաջացնել, սակայն լինելով ծնողների կողմից լքված երեխա` ես միշտ ցանկացել եմ, որ ինձ հասկանան եւ սիրեն”:
Այս գրառումների ընթացքում Քսենիան նաեւ իր լուսանկարն է տեղադրել: