15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հնդիկ տղամարդիկ լուսանկարվում են զուգարանի ֆոնին` կին գտնելու նպատակով

Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են ամուսնանալ, պետք  է լուսանկարվեն զուգարանի հետ: Դա թույլ կտա նրանց մասնակցել Սեգոր շրջանում կառավարության կողմից կազմակերպված զանգվածային հարսանիքին եւ ֆինանսական օգնություն ստանալ:

Պարզվում է, որ հնդիկներն այժմ ավելի շատ կապ ունեն բջջային ցանցի, քան զուգարանների հետ: Բնակչության 75 տոկոսը բջջային հեռախոս է օգտագործում, սակայն միայն 50 տոկոսն ունի զուգարան:

Անցյալ տարի հնդկական ԶԼՄ-ներում հրապարակված պատմությունը մեծ աղմուկ առաջացրեց: Խոսքը 19-ամյա մի աղջկա մասին էր, ում ամուսնացրել էին դեռ վաղ տարիքում, սակայն նա ամուսնու տնից փախել էր հարսանիքից մի քանի օր հետո, քանի որ այնտեղ զուգարան չէր եղել: Նա մինչ օրս պայքարում է, որ եւ գյուղացի եւ քաղաքաբնակ կանայք պահանջեն, որ տանը զուգարան լինի:

Մինչ օրս Հնդկաստանում տարեկան շուրջ հազար երեխա է մահանում փորլուծությունից, որը մեծ մասամբ առաջանում է հակասանիտարական պայմանների պատճառով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ