20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը` ստրիպտիզ ակումբներից

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների, տարածքային կառավարման եւ զարգացման եւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները տեղափոխել այլ վայրեր:

Վարչապետը ընդգծեց, որ խնդրահարույց այս երևույթի մասով բազմաթիվ բողոքներ են ստացվում:

«Անհրաժեշտ է նախատեսել այս փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ եւ պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը վերաբերվում է ստրիպտիզ ակումբների եւ դրա նման զվարճանքի ակումբների մասին, որովհետեւ շատ բողոքներ կան, որ բազմաբնակարան շենքերի տակ է»,- նշեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ