Պլաստիկ վիրահատության արդյունքում կինը զրկվել է վերջույթներից /ֆոտո/
Լոս Անջելեսի 46-ամյա բնակչուհին պլաստիկ վիրահատության արդյունքում զրկվել է վերջույթներից: Պարզվել է, որ սիլիկոնի փոխարեն կնոջը շինարարական նյութ են ներարկել:
Էյփրիլ Բրաունը դժգոհ է եղել իր կազմվածքից` մասնավորապես փոքր կրծքերից եւ հարթ հետույքից: Սակայն նա երկար ժամանակ չի համարձակվել դիմել վիրաբուժական միջամտության: Միայն երբ 2004-ին նա պատահական հանդիպում ունեցավ ինչ-որ խարդախ կնոջ հետ, որը պատմել է նրան ինչ-որ սիլիկոնե ներարկումների մասին, որոնք համեմետաբար էժան են, նա համարձակվել է դիմել այդ քայլին:
Արդյունքում նրան 2 ներարկում են արել, որոնց հետեւանքով Էյփրիլի մոտ ուժեղ ալերգիա է սկսվել: Ավելի ուշ պարզվել է, որ ներարկումը կատարած անձը նույնիսկ բժշկական կրթություն չի ունեցել: Էյփրիլը նկատել է, որ դրանից հետո իր հետույքը պնդվել է եւ սեւացել: Նա հիվանդանոց է դիմել օգնության եւ, ինչպես պարզվել է, նրա օրգանիզմ են ներարկել շինարարության համար նախատեսված սոսինձ:
4 տարի շարունակ կինը բժիշկների հսկողության տակ է գտնվել: Մի շարք վիրահատություններից հետո նրա մոտ փտախտ է սկսել: Բժիշկներն ստիպված են եղել հեռացնել կնոջ վերջույթները:
Երկարատեւ դեպրեսիայից հետո Էյփրիլն այժմ սկսել է լիարժեք ապրել` հաճախելով մարզասրահ եւ լողավազան: