26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ապարդյուն ճիգեր կամ ստեր են»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չգիտի՝ իշխանությունների կողմից կատարվող փոփոխությունները արդյոք նախընտրական PR ակցիա են, թե իսկապես բարեփոխումներ անելու որոշում է կայացվել: Henaran.am-ի հարցին, թե հավատում է, որ այդ փոփոխությունների համար քաղաքական կամք կա, նա պատասխանեց. «Չեմ հավատում, բայց չգիտեմ՝ նախընտրական արշավ է, թե իսկապես էլ հետը ինչ-որ խնդիրներ են լուծվում: Չեմ կարծում, որ արմատական լուծումների են գնում»:

Ըստ Խառատյանի՝ գազի սակագնի կոպեկների իջեցումը մեր երկրի կարևորագույն  խնդիրները չի լուծում, երկրում համակարգային կոռուպցիայի խնդրի լուծմանը միտված քայլեր նա չի տեսնում:

Դիտարկմանը, թե արդյոք այդ քայլերից չէ այն, որ ապօրինի հարստացումը քրեականացնող ՄԱԿ-ի կոնվենցիան է ընդունվել, նա արձագանքեց. «Ոչ, չեմ համարում, մեր երկրում բավական շատ օրենքներ են գործում, որպեսզի դրանցով մեր խնդիրները լուծված լինեին»:  Ազգագրագետը հավելեց, որ օրենքը կամ իրավունքի մեջ ինչ-որ փոփոխություն անելը փաստացի կյանքում հարց չի լուծում, բոլորին է հայտնի, թե դատարաններն ինչպես են աշխատում: «Տրվում է դատարան, դատարանը որոշում է, որ օրենքին հակառակ է: Չեմ կարծում, որ սրանք հիմա էական փոփոխություներ են, մինչև դատարանն օրենքով աշխատելու դաշտ չբերվի, սրանք ապարդյուն ճիգեր կամ ստեր են»,-եզրափակեց Հրանուշ Խառատյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ