05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Ցավերը բառերով են մեղմում…»

«Նոր Կառավարությունն ուզում է Հայաստանի բնակչության ցավոտ թեմաները հանգստացնող բառերով մեղմել»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետը ընդգծեց, որ  հարկային եւ մաքսային ծառայությունները խոստանում են ազատականացում ապահովել զանգվածային սպառման շուկայում, բայց ինչ դրանից կստացվի, հասկանալի չէ:

«Նրանք տեսնում են, թե ինչին են մարդիկ արագ արձագանքում՝ բենզինին, շաքարին, բանանին, ավտոկայանատեղիներին, եւ ասում են. ահա այդ ոլորտներում ամեն բան լավ կլինի: Ինչը շատ նման է նախընտրական քարոզի»,- մեկնաբանեց Վահագն  Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյանին զարմացրել է  ՊԵԿ նորանշանակ  նախագահ ղեկավար Վարդան Հարությունյանի  հայտարարությունը, թե հարկայինը բիզնեսում պետության փայատերն է:

«Շատ է հիշեցնում պլանային տնտեսության բացասական կողմերը»,- ընդգծեց  Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ