«Ռուսական «Գազպրոմ»-ը պատրաստվում է օգնել Հայաստանին, բայց հազիվ թե անշահախնդիր. Վահագն Խաչատրյան
« «Ռուսական «Գազպրոմ»-ը պատրաստվում է օգնել Հայաստանին, բայց հազիվ թե անշահախնդիր»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ անդամ,տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկության կանոնադրական կապիտալը լրացնելու պատրաստակամության մասին ռուսական «Գազպրոմ»-ի հայտարարությունը:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ մոտավոր հաշվարկներով՝ սակագների ենթադրյալ նվազման հետեւանքով «Գազպրոմ Արմենիա»-ն 14-15 մլրդ դրամ կկորցնի (30-31 մլն դոլար):
«Բայց բարի «ձմեռ պապիկներին» չեմ հավատում: Այդ պատճառով նման նվերները կարող են վատ ավարտ ունենալ՝ ինչպես 2014 թվականին, երբ Հայաստանը Ռուսաստանից էժան գազ ստացավ, բայց հետո պարզվեց, որ 300 մլն դոլարի չափով տարբերություն է պարտք»,- եզրափակեց Խաչատրյանը: