Ուրվական “որսացողը” պատահմամբ նկարահանել է ընկերուհու դավաճանությունը
Վստահ լինելով, որ իր տանը ուրվականներ կան, ավստրալացի մի տղամարդ տանը ֆոտոխցիկ է տեղադրել` նրանց պատկերները ֆիքսելու հույսով: Սակայն դա նրան չի հաջողվել: Այդ ժամանակ նա տեսախցիկ է տեղադրել խոհանոցում` մտածելով, որ իր բացակայության ընթացքում ուրվականներն իրենց ավելի ազատ կզգան:
Սակայն մի օր աշխատանքից վերադառնալով` ավստրալացին տեսագրության մեջ տեսել է ոչ թե ուրվականներին, այլ իր 28-ամյա սիրելիին` անչափահաս սիրեկանի գրկում: Անբնական երեւույթների սիրահարն անմիջապես ոստիկանություն է գնացել` տանելով իր հետ իրեղեն ապացույցը:
Կինը, ով սկզբում հերքել է իր ինտիմ կապը երիտասարդի հետ, ապացույցը տեսնելուց հետո ստիպված է եղել ընդունել մեղքը:
Սակայն հետաքրքիրն այն է, որ այս պատմությունը հայտնվել է անբնական երեւույթներ հետազոտողների ուշադրության կենտրոնում: Նրանցից շատերի կարծիքով` ուրվականների անտեսանելի ներկայությունը կարող է անսպասելի սեքսուալ ցանկություն առաջացնել: