Կարմիր գինին՝ բակտերիաների դեմ
Կարմիր գինին կարող է կանխարգելել կարիեսի առաջացումը: Այս մասին հայտարարել են Իսպանական ազգային հետազոտական խորհրդի գիտնականները: Նրանք պարզել են, որ կարմիր գինին մաքրում է ատամների վրայից վտանգավոր բակտերիաները, որոնք կապված են բերանի խոռոչում կարիեսի առաջացման հետ:
Իրականում բերանի խոռոչի հիվանդությունները շատ տարածված են: Մասնագետները հայտնում են, որ աշխարհի բնակչության 60-90 տոկոսը ատամների հետ կապված խնդիրներ ունի:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կարմիր գինին, իսկապես, շատ արդյունավետ է նման բակտերիաների դեմ պայքարում: