23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տվեք ինձ իմ երեխային. կանայք գրավել են ԴԱՀԿ-ի շենքը

ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ  այսօր առավոտից ընթանում է  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի  կազմակերպած ակցիան:

Ակցիայի նպատակն է բարձրաձայնել և հանրայնացնել երեխաների խնամքի հետ կապված դատական վճիռների կատարման հարցերը, որոնք ԴԱՀԿ ծառայության թերի աշխատանքի պատճառով ի կատար չեն ածվում:

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքի  էջից տեղեկանում ենք, որ կանայք «գրավել» են ԴԱՀԿ շենքը:

Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում մեկնաբանում էր կատարվածը: Նա նշեց, որ այսօր տուն կգնան, բայց վաղը կշարունակեն պայքարը և չեն հեռանա ԴԱՀԿ շենքի մոտից. «Կգանք պատրաստված, քնապարկերով»,-ասաց նա:

«Հո թուրք չեք, տվեք մեր երեխեքին: Ես իմ երեխային եմ ուզում»,-բղավում էր մի երիտասարդ կին:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ