05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կողմերն իրենք պետք է համաձայնության գան․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու մասին հայտարարությանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փոխզիջումը հնարավոր է, և տարածաշրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ:

Զախարովան մասնավորապես ասել է․ «Այստեղ հիմնական արտահայտությունն է՝ «եթե կողմերը համաձայնվեն։ Կողմերն իրենք պետք է համաձայնության գա»։

Նա միեւնույն ժամանակ նշել է, որ ոչ մի ուժային գործողություն չի կարող նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Դա  վերաբերում է թե Լեռնային Ղարաբաղի խնդրին, թե միջազգային հարաբերությունների  կարգավորմանը»,-ասել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ