28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծանուն հայը նշում է 89-ամյակը /վիդեո/

Այսօր իր 89-ամյակն է նշում հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը

Վաղինակ Ազնավուրյանը` նույն ինքը` Շառլ Ազնավուրը, ծնվել է 1924-ի մայիսի 22-ին: Մեծ շանսոնյեն երգել  սկսել է 9 տարեկանից: 1946-ին մասնակցել է Էդիտ Պիաֆի համերգային շրջագայությանը Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: Այդ ժամանակվանից էլ սկսել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան: 

Ազնավուրը 1000 երգի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմում, վաճառել ավելի քան 100 մլն սկավառակ: “Time”-ի եւ “CNN”-ի համատեղ հարցման արդյունքում ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: Նրա երգերը կատարել են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելլին, Խուլիո Իգլեսիասը, Բոբ Դիլանը, Միրեյ Մաթյեն եւ այլոք:

2009-ի մայիսի 5-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում եւ երկրի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի կենտրոնակայում: 1988-ի  Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նա բարեգործական հիմնադրամ ստեղծեց եւ կազմակերպեց միջոցների հավաքագրում` երկրաշարժից զոհվածների եւ տուժածների ընտանիքներին օգնելու համար: Հատկապես մեծ արձագանք ստացավ Ազնավուրի “Քեզ համար, Հայաստան” երգը, որի ձայնագրությանը մասնակցեցին 90 ֆրանսիացի երգիչներ եւ դերասաններ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ