28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լիլիթ Հովհաննիսյանը դիմում է բարկացածներին` ինչու ”Տաշիրում” կենդանի չերգեց

րգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդարադրձել է “Տաշիր-2013” մրցանակաբաշոթյանը ոչ կենդանի հնչողությամբ կատարմանը: 

“Ես, ինչպես նաեւ, իմ կարծիքով, բոլոր երգիչները միշտ գերադասում ենք երգել կենդանի, սակայն լինում են դեպքեր, երբ, անկախ մեր կամքից, ստիպված ենք լինում անել հակառակը(օրինակ` կտրված է երգչի ձայնը, կամ չի տրվել հնչյունային փորձի հնարավորություն,կամ էլ որոշ դահլիճներ չունեն կենդանի հնչողության համար նախատեսված տեխնիկա եւ այլն):

Կոնկրետ “Տաշիր” մրցանակաբաշխությանն իմ ներկայացումը ավելի ուղղված էր ցուցադրելու գեղեցիկ եւ ակտիվ պարային շոու՝ իմ մի քանի երգերից հավաքված պոպուրիով։

Մրցանակաբաշխությունը վոկալիստների մրցույթ չէ, իսկ մրցույթներում, որտեղ բացառապես պետք է երգել կենդանի, բազմիցս զբաղեցրել եմ առաջատար եւ գլխավոր տեղեր (ի դեպ, իմ մասնակցած վերջին միջազգային մրցույթին էլ ստացա “Լավագույն վոկալիստ” մրցանակը):

Բոլոր բարկացածներին է ուղղված խոսքս.

“Այս հարցն ավելորդ ուռճացնելն անմտություն է, հակառակ դեպքում դուք ստիպված պիտի լինեք տեսահոլովակներ, անգամ շատ երաժշտական TV հաղորդումներ եւ մեծ շոուներ դիտելիս նույնքան բարկանալ, քանի որ այնտեղ էլ հիմնականում կենդանի չեն երգում երգիչները”:

Հ.Գ. Իսկ հիմա վերջապես կասեմ այն , ինչն այդպես էլ բեմից չասացի.
-ՇՆՈՐՀԱԿԱ՜Լ ԵՄ……

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ