Սիրիական ապստամբները դաժանաբար մտրակել են 2 տղամարդու /վիդեո/
Սիրիական Սարակիբե քաղաքում ապստամբները հրապարակայնորեն մարմնական պատժի են ենթարկել 2 տղամարդու, հաղորդում է “Reuters”-ը: Նշվում է, որ նրանցից մեկն իբր թե մեղք է գործել, քանի որ ամուսնացել է վերջերս բաժանված կնոջ հետ, իսկ մյուսը` կնոջ հայրն է, որը թույլ է տվել այդ ամուսնությունը:
Տեսանյութում գրոհայիններից մեկը հրովարտակ է կարդում, որում հայտնում է, որ իրական պատիժը մահապատիժն էր լինելու, սակայն կապված այն փաստի հետ, որ ներկայումս քաղաքացիական պատերազմ է ընթանում, տարիքով ավելի ավագ տղամարդը դատապարտվում է մտրակի 50, իսկ երիտասարդը` 40 հարվածի: Ընթերցումից հետո ապստամբներն իրականացնում են վճիռը:
Նշենք, որ Սիրիայի ապստամբները մեծ մասամբ մուսուլման-սունիներ են, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ալավիական վարչակարգի դեմ: Իրենց կողմից վերահսկվող տարածքներում ապստամբները շարիատի դատավճիռներ են իրականացնում: