26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խուրմայի օգտակար հատկությունները

Խուրման առողջության համար ունի մի շարք օգուտներ ու կարող է կանխել մի շարք հիվանդություններ։

Խուրման խորհուրդ է տրվում նրանց, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ խուրման քաղցր է, այն շատ քիչ կալորիա է պարունակում։

Չորացած խուրման օգտագործում են որպես վալոկարդինի փոխաինող՝ հիպերտոնիկ հիվանդության բուժման ժամանակ, որի համար պետք է ուտել օրական 2-3 խուրմա։

Խուրման օգնում է պայքարել նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեմ։ Փորլուծության դեպքում անհրաժեշտ է 6 հատ խուրմայի վրա ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր, փակել ու թողնել 30 րոպե։ 2-ից 4 ժամը մեկ անգամ խմել այս թեյից 1 բաժակ ու խնդիրը կլուծվի։

Նախաճաշին կերեք խուրմա ու կզարմանաք Ձեր աշխատունակության վրա։

Խուրման նաև օգտակար է քաղցկեղի կանխարգելման, թոքերի հիվանդությունների ու երիկամների քարերի համար։ Ամրապնդում է նաև տեսողությունը և թույլ չի տալիս օրգանիզմին ժամանակից շուտ ծերանալ։

Խուրման օգտագործվում է նաև գիշերամիզությունը բուժելու համար։ Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ կտրատած խուրմայի վրա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, եռացնել ևս 10 րոպե։ Կրակից վերցնել, թողնել 1 ժամ։ Խմել 1/3 բաժակ այս թեյից՝ օրը 2 անգամ։

Խուրման չի կարելի շատ ուտել շաքարային դիաբետի դեպքում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ