02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանցագործները պատահմամբ մատնել են իրենց

Կալիֆորնիայի ոստիկանությունը 2 20-ամյա երիտասարդների է ձերբակալել` մեքենա առեւանգելու եւ գողության մեղադրանքով: Ինչպես հաղորդում է “ABC News 10” հեռուստաալիքը, հանցագործներն իրենք են մատնել իրենց: Նրանցից մեկը պատահմամբ իր բջջայինով հավաքել է 911, ինչի շնորհիվ էլ հեռախոսային օպերատորը 35 րոպե հանգիստ լսելիս է եղել` ինչ են պատրաստվում անել ընկերները:

Մասնավորապես նա լսել է, թե ինչպես են երիտասարդները թմրանյութեր գտնելու ծրագրեր մշակում: Դրանից հետո նրանք որոնումների են գնացել, որոնք համեմատաբար հաջողությամբ են ավարտվել: Նրանք գողացել են մի ավտոմեքենա, որի համար ստիպված են եղել կոտրել մեքենայի ապակիները: Մեքենայի սալոնում հայտնաբերվել են բժշկի դուրս գրած թմրեցնող պրեպարատներ:

Նրանք որոշել են մեքենան հեռու եւ հանգիստ մի տեղ տանել, որտեղ էլ ավելի մանրամասոներն կարող են զննել այն: Ոստիկանությունը, լսելով նրանց զրույցը, հասկացել է` ինչ ուղղությամբ են նրանք ընթանում: Երիտասարդները, չհասկանալով, թե ինչպես է ոստիկանությունը գտել իրենց, հարցրել են այդ մասին իրավապահ մարմիններին: Պատասխանը  լսելուց հետո հանցագործներից մեկն ասել է մյուսին. “Դու ինչ է `իսկապես այս ողջ ընթացքում 911 ես զանգել”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ