Մոռացված տոմսը 5 մլն դոլար է շահել
Չիկագոյի բնակիչ Ռիկարդո Սերեսոն պատրաստվել է նետել դստեր գանձանակի մեջ գտնվող վիճակախաղի տոմսերը, սակայն որոշել է ամեն դեպքում ստուգել դրանք:
Տոմսերի մեծ մասը “դատարկ” են եղել, սակայն մեկն, այնուամենայնիվ, հաջողակ է գտնվել: Այն ստուգելիս համակարգիչը անձը հաստատող փաստաթուղթ է պահանջել:
Սկզբում նրան թվացել է, թե 600 դոլար է շահել, սակայն վիճակախաղի ընկերությունը հայտնել է, որ շահումը գերազանցել է 4.5 մլն դոլարը: Սերեսոն խոստովանել է, որ շահումը շատ տեղին էր, քանի որ իր ընտանքիը մեծ պարտքերի մեջ է: Նա նշել է, որ շատ երջանիկ է, սակայն միաժամանակ նաեւ տխրում է, որ դուստրն իր հետ չի կիսում երջանկությունը: Աղջիկը մահացել է 2012-ի ամռանը: